ԿԲ նախագահ. Բանկերի շահութաբերությունը Հայաստանում չափազանց ցածր է

Իրադարձային 08.09.2020   13:15   44

«Եթե հիմա մենք խոսում ենք կրկին վարկային արձակուրդ տալու մասին, ես հարց եմ տալիս, կարո՞ղ են բանկերը շարունակաբար կատարել ծախսեր՝ չակնկալելով եկամուտների հոսք»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա կարծիքով, առևտրային բանկերի կողմից կրկին վարկային արձակորդ տրամադրելը նման է արկածախնդրության, իրենք չեն կարող վտանգել ողջ համակարգի կայունությունը։

«Եթե կայունությունը վտանգենք, ապա տնտեսությանը շատ լուրջ վնաս կհասցվի։ Կարծում եմ ՝ բանկերն այդ երեք ամսվա ընթացքում խելամիտ աշխատել են իրենց հաճախորդների հետ, մոտավորապես 550 հազար ֆիզիկական և 17 հազար իրավաբանական անձանց տրվել է վարկային արձակուրդ։ 1.3 տրիլիոն դրամի վարկային պարտավորություններ հետաձգվել են, ու բանկային համակարգ չի մտել մոտավորապես 100 մլրդ դրամ, որը պետք է մտներ։ Եթե այս պրոցեսը լինի շարունակակն ու անընդհատ, ես կարծում եմ՝ մենք խնդիր կունենանք»,-ասաց ԿԲ նախագահը՝ ավելացնելով վարկային արձակուրդի առաջարկին արձագանքել են վարկ վերցրած քաղաքացիների 35 տոկոսը։

Ինչ վերաբերում է մարդկանց դժգոհություններին, ապա Մ. Գալստյանը նրանց բաժանում է  երկու խմբի։ Առաջին խումբը դժգոհում է իրենց նկատմամբ անարդարությունից, երբ վարկի ներկայացված պայմանները, հետագայում պարզվել է, չեն համապատասխանում իրականությանը։ Գալստյանը նշեց, որ այս խումբը փոքր է,  նրանց խորհուրդ է տալիս նման դեպքերում նախ դիմել տվյալ ֆինանսական կազմակերպությանը, եթե չի ստացվում խնդիրը հարթել ու լուծել, ապա ֆինանսական հաշտարարին, եթե այստեղից էլ դժգոհություն կա՝ ԿԲ-ին։

Դժգոհող քաղաքացիների մյուս խմբում, ըստ ԿԲ ղեկավարի, այն մարդիկ են, ովքեր գիտակցված բարձր տոկոսներով վարկեր են վերցրել, հետո չեն կարողացել մարել։ Նման դեպքերում ԿԲ-ն անելիք չունի, քանի որ առկա է պայմանագիր իրավաբանական ու ֆիզիկական անձի միջև։

«Ո՞նց եք պատկերացնում, ԿԲ նախագահին զանգում է X  բանկի ղեկավարին, ասում է՝ Պողոս Պողոսյանի վարկը կներե՞ս։ Եթե բանկը սկսեց հայեցողական քաղաքականությունը շարունակել, մենք հետո խնդիր ենք ունենալու ավանդների հետ վերադարձնելու հետ կապված։Բայց հետաքրքիր ֆենոմեն կա, ցանկացած ճգնաժամից բանկերը միշտ ազդվում են, ու բանկերի շահութաբերությունը Հայաստանում չափազանց ցածր է։ Այդ առումով մենք չենք կարող վտանգել համակարգը»,-ասաց նա։



 Պիտակներ
         ԿԲ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb