ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել 3 հուշադրամ

Իրադարձային 25.03.2021   10:31   45

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է 3 հուշադրամ շրջանառության մեջ դնելու մասին։

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական

թատրոնի կազմակերպման 100-ամյակ

Թբիլիսիում հայկական ներկայացումներ կազմակերպվել են 1820-ական թթ-ից: Հայկական թատրոնը՝ որպես պրոֆեսիոնալ կառույց, հիմնադրվել է 1858թ․ և դարձել արևելահայ թատրոնի բնօրրանի լավագույն ավանդույթների

անմիջական ժառանգորդը՝ ձեռնամուխ լինելով հայ նոր թատերարվեստի ստեղծմանը: 1921 թ. թատրոնը կազմակերպվել է որպես հայկական պետական դրամատիկական թատրոն: Բացումը տեղի է ունեցել Արտիստական թատրոնում (այժմ՝ Ռուսթավելու անվան թատրոն) Օ․ Միրբոյի «Ժան Ռուլ» պիեսի ներկայացումով (ռեժիսոր՝ Ա. Բերոյան):

Հիմնադիր կազմում էին Ի․ Ալիխանյանը, Ա․ Վրույրը, Օ․ Մայսուրյանը, Ա․ և Մ․ Բերոյանները, Զաբելը, Ա․ Ռշտունին և ուրիշներ։ Առաջին տարիներին ներկայացումները տրվել են Թբիլիսիի տարբեր թատրոններում։ 1936 թ․ թատրոնը տեղափոխվել է Հավլաբար թաղամասում կառուցված նոր շենքը (առաջին ներկայացումը՝ Ջանանի «Շահնամե») և սկսվել է թատրոնի ստեղծագործական վերելքի շրջանը: Այդ տարիներին բեմադրվել են ինչպես ազգային, այնպես էլ ռուս և արևմտաեվրոպական հեղինակների պիեսներ: 1955-1991 թթ. թատրոնը կոչվել է Ս. Շահումյանի, 1991 թ-ից՝ Պ. Ադամյանի անունով: Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնում

հյուրախաղերով հանդես են եկել Վ. Փափազյանը, Հ. Աբելյանը, Վ. Վաղարշյանը, Հ. Ներսիսյանը, Գ. Ջանիբեկյանը և այլ հայ ականավոր արտիստներ: Ներկայում Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական

դրամատիկական թատրոնը համարվում է վրաց-հայկական մշակութային և հասարակական հիմնական կենտրոններից մեկը։

Դիմերես՝ Պետրոս Ադամյանի խաղացանկից` Համլետի դերը խորհրդանշող ոճավորված պատկեր և դերասանուհու կերպար:

Դարձերես՝ Պետրոս Ադամյանի դիմաքանդակը (հեղինակ` քանդակագործ Արա Սարգսյան) և թատրոնի շենքի գրաֆիկական պատկերը:

Էսքիզների հեղինակներ` Վարդան Վարդանյան (դիմերես) և Լուսինե Լալայան

(դարձերես):

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը/հարգը`արծաթ 9250

Քաշը 33,6 գ

Տրամագիծը 40,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը 500 հատ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական

թատրոնի հիմնադրման 100-ամյակ

Հայաստանի առաջին պետական թատրոնը հիմնադրվել է Երևանում, 1921 թ. օգոստոսի 16-ին: Թատրոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1922 թ․ հունվարի 25-ին Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» ներկայացմամբ։ 1937 թ․ թատրոնը վերանվանվել է Գաբրիել Սունդուկյանի անունով: Թատրոնն իր շուրջն է հավաքել աշխարհի տարբեր երկրներում ապրող լավագույն հայ թատերական գործիչներին և 20-րդ դարի հայկական մշակույթի դիմագիծը կազմող արվեստագետներին։

Տասնյակ տարիների հսկայածավալ աշխատանքի և ներդրումների շնորհիվ դարձել է հայկական թատերական արվեստի կենտրոնը: Մինչ օրս ժողովուրդն այն կոչում է «ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆ»։ Հիմնադրումից մինչև 1938 թ․ թատրոնն իր գործունեությունն իրականացրել է Հանրապետության Հրապարակի վրա գտնվող հիմնական շենքերից մեկում, ապա տեղափոխվել է նոր շենք՝ ներկայիս Անգլիական այգում: 1962 թ․ թատրոնի շենքն այրվել է:

Այն վերակառուցվել է նույն վայրում և վերաբացվել 1966 թ․մարտի 5-ին: 1950-70-ական թթ․ թատրոնը ԽՍՀՄ ամենանշանավոր թատրոններից մեկն է եղել։ Թատրոնի՝ հատկապես շեքսպիրյան ներկայացումների հաջողություններով պայմանավորված՝ ԽՍՀՄ-ում կազմակերպվող առաջին շեքսպիրյան փառատոնը և կոնֆերանսը անցկացվել են Երևանում։ 1960 թ․ թատրոնը դարձել է ակադեմիական, իսկ 1996 թ․՝ ազգային: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մշտապես աչքի է ընկել տարբեր սերունդների դերասանների ու ռեժիսորների ստեղծագործական համագործակցությամբ: Հավատարիմ մնալով իր հարյուրամյա պատմությանն ու ավանդույթներին՝ թատրոնն, այնուամենայնիվ, մնում է երիտասարդ՝ հնի և նորի յուրօրինակ զուգորդումներով:

Դիմերես՝ Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակը և «Պեպո» պիեսի բեմադրությունից` թղթի և թելի ոճավորված պատկերներ:


 Պիտակներ
         ԿԲ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb