ԿԲ-ն կանխատեսվում է 5 տոկոս տնտեսական աճ

Իրադարձային 05.11.2019   16:35   106
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ կենտրոնական բանկը վերագնահատել է երկարաժամկետ տնտեսական աճը: ԿԲ-ն նախկին 4.5 տոկոսի փոխարեն արդեն կանխատեսում է 5 տոկոս երկարաժամկետ տնտեսական աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը:

«Երկարաժամկետ տնտեսական աճի վերագնահատում ենք արել: Նախկինում մեր գնահատականները 4-5 տոկոս էին, միջինում՝ 4.5 տոկոս: Ներկայում մեր գնահատականը վերանայել ենք դեպի վերև՝ 5 տոկոս: Դա հիմնականում կապված է աշխատուժի շուկայում գրանցված զարգացումների հետ»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց՝ սահմանահատումների սալդոն նախորդ տարիներին բացասական էր, 2018-ից այն արդեն չեզոք է, նույնիսկ որոշակիորեն դրական: Գրիգորյանը նկատեց՝ Ազգային վիճակագրական ծառայության՝ աշխատուժի առաջարկի ցուցանիշներում ևս դրական զարգացումներ կան: ԿԲ-ի գնահատականներով՝ դա կպահպանվի նաև ապագայում և աշխատուժի կրճատում չի սպասվի: «Եվ դրա ներքո տնտեսական աճի կայուն մակարդակը մենք երկարաժամկետ հատվածում վերագնահատել ենք՝ 4.5-ից դարձնելով 5 տոկոս»,-նշեց նա:

Տնտեսական աճը հիմնականում տեղի է ունենում արտադրողականության աճի հաշվին: Քանի որ ծառայությունների և արդյունաբերության աճերը շատ բարձր են, իսկ գյուղատնտեսության աճը՝ ցածր,  աշխատուժը, ԿԲ-ի գնահատականներով գյուղատնտեսության  սեկտորից տեղափոխվում է մյուս սեկտորներ, որտեղ ինքն ավելի արտադրողական է: Գրիգորյանը նշեց՝ դա տնտեսական աճի հիմնական գործոններից մեկն է այս պահին:

ԿԲ-ն սեպտեմբերի ցուցանիշներից ելնելով ակնկալում է, որ ՀՆԱ-ի աճը կկազմի 6.9 տոկոս: Աճն ապահովում են հիմնականում արդյունաբերությունն ու ծառայությունները: «Այնուամենայնիվ, հոկտեմբերի դրությամբ, նայելով առկա ցուցանիշներին, մենք գտնում ենք, որ այդ աճի տեմպը կպահպանվի, նույնիսկ հնարավոր է, որ 6.9 տոկոսից ավելի բարձր՝ 7 կամ  7.1 տոկոս ցուցանիշ ունենանք»,-եզրափակեց նա:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԿԲ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon