ԿԲ-ն՝ իրականացված գործարքների մասին

Իրազեկիչ 26.01.2019   11:52   424

Հունվարի 21-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 88,098,479 ԱՄՆ դոլար 484.58դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 100,386,705 ԱՄՆ դոլար 486.02 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9,873,149 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 485.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 18,282,780 եվրո 550.07 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 24,962,915 եվրո 552.75 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,279,560,422 ՌԴ ռուբլի 7.29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 519.504,129 ՌԴ ռուբլի 7.36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հունվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 71.2մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն



 Պիտակներ
         արտարժույթ, ԿԲ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon