ԿԲ մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի 2 մասնակից բերման է ենթարկվել

Իրադարձային 12.05.2020   14:47   129

ԿԲ մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի 2 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ոստիկանությունից։

Ըստ աղբյուրի՝ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։

Հիշեցնենք՝ մայիսի 12–ին, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել ԿԲ-ի դիմաց՝ բողոքելով իրականացվող վարկային քաղաքականության դեմ։ Ակցիայի ընթացքում քաշքշուկ է ստեղծվել, ոստիկանները ուժի գործադրմամբ մեքենան են նստեցրել մի քանի հոգու, նրանց թվում՝ ակցիայի կազմակերպիչ Մանուել Մանուկյանին։

 



 Պիտակներ
         բողոքի ակցիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon