ԿԲ արձագանքը դրամի արժեզրկման լուրերին

Հերքումներ 03.04.2019   12:27   1907
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանն, անդրադառնալով դրամի արժեզրկման լուրերին, Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«ԶԼՄ-ների հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն։

Ավելին, ՀՀ ԿԲ բոլոր գործողությունները, փոխարժեքի առքի և վաճառքի մասին տեղեկատվությունը թափանցիկ են և հրապարակվում են ԿԲ պաշտոնական կայքէջում, ինչը հիանալի հնարավորություն է տալիս վերլուծական աշխատանք կատարողներին տեղեկանալ բոլոր շարժերի մասին:

Նախկինում էլ եղել են նման բովանդակություն պարունակող, մեկ ԶԼՄ-ի «տեղեկությունների» հիման վրա լույս տեսած լուրեր, որոնք անիմաստ և չհիմնավորված սպասումներ առաջացնելուց բացի այլ «օգտակար» տեղեկատվություն չեն պարունակում և զուրկ են որևէ հիմնավորումից:

«Պայմանավորվածությունների» երկրպագուներին հորդորում ենք լուր ստեղծելուց առաջ չզլանալ և դիմել ՀՀ ԿԲ՝ պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար»:.



 Պիտակներ
         հերքում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon