Կայծակները ղեկավարելու սարքավորում է ստեղծվել

Science News 15.11.2020   22:45   58

Lenta.ru-ի նփոխանցմամբ՝ Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականները նոր սերնդի լազեր են ստեղծել, որը կկարողանա կառավարել կայծակը: Այն կփոխի կայծակի հետագիծը՝ ուղղորդելով այն ցանկալի ուղղությամբ: Սարքը նկարագրող հոդվածը հրապարակվել է Nature Communications ամսագրում:

Հայտնագործությունը ստուգելու համար մասնագետները ամպրոպի մանրապատկեր են օգտագործել։ Նրանք վերարտադրել են կայծակը երկու թիթեղների արանքում, որոնց վրա էլեկտրական լիցք է կուտակվել: Այնուհետև կայծակի ուղղությամբ ֆիզիկոսները լազերային ճառագայթ են ուղղել: Լազերը տաքացրել է օդի մասնիկները և ջերմային ալիք է ստեղծվել: Հենց դրանով էլ արդեն կայծակը շարժվել է տրված ուղղությամբ:

 


 Պիտակներ
         կայծակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb