Կայացել է «Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի» դատական նիստը (տեսանյութ)

Օրենքի ուժով 18.05.2020   16:13   586

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ դատական նիստը։

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ դատարանի որոշմամբ՝ դատական վեճի լուծումը նշանակվել էր հաշտարարի կատարմանը:

Կողմերը լրագրողների հետ զրույցում հայտնել էին, որ հաշտության եզրեր չեն տեսնում։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Խոսրով Հարությունյանը հայց էր ներկայացրել դատարանին՝ Արման Բաբաջանյանին պարտավորեցնել իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել և վճարել 2 միլիոն դրամ՝ որպես պատվին, արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում:

 



 Պիտակներ
         Խոսրով Հարությունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon