Կատրին Դենյովը հոսպիտալիզացվել է

Աշխարհ 06.11.2019   17:39   103
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ֆրանսիացի նշանավոր դերասանուհի 76-ամյա Կատրին Դենյովը լույս նոյեմբերի 6-ի գիշերը հոսպիտալացվել Է Փարիզի հիվանդանոցներից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Parisien թերթը:

Կինոաստղի ստույգ ախտորոշումը չի հաղորդվում, նաեւ չի նշվում բուժհաստատությունը: «Մեր տեղեկությունների համաձայն, նա հոսպիտալացվել Է ծանր վիճակում, ինչն ընդգրկուն հետազոտություններ Է պահանջում»,-նշում Է հրատարակությունը:

Կատրին Դենյովը ֆրանսիական կինեմատոգրաֆի խորհրդանիշներից մեկն Է: Դերասանուհին աստղ Է դարձել տակավին իր կարիերայի մեկնարկին. 1964 թվականին ամբողջ աշխարհն Էր հուզմունքով հետեւում նրա կատարմամբ պատանի Ժենեւիեւին «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմում: Կինոնկարն ստացավ Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղը եւ հիացմունքով ընդունվեց ամբողջ աշխարհի հանրության կողմից:

Մեկ տարի անց Դենյովը գլխավոր դերը կատարեց Ռոման Պոլանսկու «Նողկանք» սև-սպիտակ թրիլլերում, որը նույնպես բարձր գնահատվեց կինոքննադատների ու հանդիսատեսների լսարանի կողմից: Հետագա տարիներին դերասանուհին նկարահանվել Է ավելի քան 120 ֆիլմում, որոնց թվում են աշխարհի առաջատար ռեժիսորների, այդ թվում՝ Ժակ Դեմիի, Մարկո Ֆերերիի, Լուիս Բունյուելի, Անիես Վարդայի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Թոնի Սքոթի, Ֆրանսուա Օզոնի, Լարս ֆոն Թրիերի եւ շատ ուրիշների աշխատանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



 Պիտակներ
         Կատրին Դենյով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon