Կաթողիկոսի խոսքը՝ պատգամավորերին

14.01.2019   11:11   266

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այսօր մեկնարկած խորհրդարանի առաջին նիստում պատգամավորներին իր օրհնանքի խոսքն է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Արգասաբեր գործունեության առիթով շնորհավորում եմ նորընտիր պատգամավորներիդ: Այսօր դուք` իբրև ժողովրդի վստահյալ ներկայացուցիչներ, ստանձնում եք ձեր պարտականությունները: Հայաստանի նոր կյանքը կերտելու պատասխանատվությունը նաև ձեր ուսերին է, քանզի մեր երկրի առաջընթացն ու զարգացումը մեծապես պայմանավորված է օրենսդիր մարմնի գործունեությամբ: Մեր ժողովուրդը բարեփոխումների մեծ հույսեր ու ակնկալիքներ ունի, միայն բարօրության ու կարիքների հոգածության հրամայականը չէ, որ հուզում է մեր ժողովրդին։ Մեր երկրի առաջ ծառացած են արտաքին հանգամանքներով պայմանավորված լրջագույն մարտահրավերներ, որոնց դիմագրավելու և շահեկան կերպով լուծումների առաջնորդելու համար ներքին կյանքում պետք է ունենանք հնարավորինս քիչ խնդիրներ: Պետական-քաղաքական գործիչների և ողջ հասարակության  ընդհանուր բարեխղճությունը և քաղաքացիական պատասխանատվությունը մեր ժողովրդի ներուժի համախմբման, մեր պետականության ամրապնդման, հուսալի ապագայի կերտման գլխավոր պայմանն են»,-ասաց Վեհափառ Տերը:
Նա շեշտեց` պատգամավորների օրենսդրական ջանքերով պիտի ձևավորվեն անհրաժեշտ  միջավայր ու հնարավորություններ` մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման, գիտության, կրթության, մշակույթի առաջընթացի համար, մեր ժողովրդի անվտանգության և խաղաղության ապահովման համար: Իսկ պատգամավորների հաստատած օրենքները պիտի ծառայեն հասարակական կյանքում օրինականության, արդարության ամրապնդմանը, որոնք կզորացնեն մեր ընթացքը:
Ամենայն հայոց կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ պիտի արդյունավորվեն նաև ԱԺ դահլիճում ընթացող քննարկումները և կայացվող որոշումները: Վեհափառ Տերը շեշտեց` քաղաքական հայացքների և տեսակետների բազմակարծությամբ հանդերձ` ժողովրդի լուսավոր ապագայի նույն տեսլականն է միավորում պատգամավորներին:
 



 Պիտակներ
         Ամենայան Հայոց Կաթողիկոս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon