Կաթնառատ գյուղում արձանագրվել է աղիքային հիվանդության 101 դեպք, հոսպիտալացված է 14 պացիենտ

14.10.2020   18:24   29

Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում հոկտեմբերի 14-ի դրությամբ արձանագրված աղիքային հիվանդության 101 դեպքից 83-ը դուրս են գրվել առողջացումով, 4-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ։ Այս պահին հոսպիտալացված է 14 պացիենտ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն:

Ավելի վաղ ԱՆ-ն հայտնել էր, որ ներկայումս գյուղում ջրամատակարարումը դադարեցված է, բնակչության համար ջուրը բերվում է ցիստերներով` մինչև ջրամատակարարման համակարգի ամբողջական մաքրման և ախտահանման աշխատանքների ավարտը:

Մանրէաբանական հետազոտության նպատակով ջրից և պացիենտներից վերցված նմուշներում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ:



 Պիտակներ
         աղիքային


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb