«Կատարյալ սուտ է»․ ԱՄՆ հեռուստաալիքներն ընդհատել են Թրամփի ելույթը

Աշխարհ 06.11.2020   16:08   66

Ամերիկյան մի շարք խոշոր հեռուստաալիքներ ընդհատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի հեռարձակումը, որի ընթացքում նա հայտարարել է զանգվածային ընտրախախտումների և իր «հաղթանակի» մասին: Հաղորդավարները նշել են, որ նրա պնդումները չեն համապատասխանում իրականությանը, հաղորդում է Verge-ը:

Այսպիսով, MSNBC, ABC, CBS, CNBC և NBC հեռուստաալիքները դադարեցրել են Թրամփի ելույթի ուղիղ հեռարձակումը, որում նա մեղադրել է հակառակորդներին «ձայները գողանալու» մեջ՝ հայտարարելով բազմաթիվ ընտրախախտումների մասին ամբողջ երկրում և պնդելով, որ ձայների հաշվարկից հետո նա կհաղթի ընտրություններում:

«Մենք ընդհատում ենք հեռարձակումը, քանի որ այն, ինչ ասում է ԱՄՆ նախագահը, հիմնականում կատարյալ սուտ է»,- ասել է CNBC հաղորդավար Շեփարդ Սմիթը:

MSNBC-ի լրագրողը հայտնել է, որ Twitter-ը նույնպես ընդհատել է նախագահի հայտարարության ուղիղ հեռարձակումը:


 Պիտակներ
         Թրամփի ելույթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb