Kaspersky Safe Kids-ը կօգնի պաշտպանել երեխաներին YouTube-ի անցանկալի բովանդակությունից

Network News 03.09.2020   22:45   75

«Կասպերսկի» ընկերությունն իր մանկական առցանց անվտանգության Kaspersky Safe Kids լուծման մեջ ավելացրել է «Անվտանգ որոնում YouTube-ում» գործառույթը։ Այն լրացնում է տեսահոսթինգի զտման սովորական հնարավորությունները՝ այն դարձնելով պատանի օգտատերերի համար էլ ավելի անվտանգ ծառայություն։

 «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ լուծումը կօգնի երեխաներին զերծ պահել անցանկալի բովանդակությունից, որը կապված է դաժանության կամ անպարկեշտ բառապաշարի հետ, ինչպես նաև թույլ կտա սահմանափակել ալկոհոլի, ծխելու մասին կամ մեծահասակների համար տեսահոլովակների որոնումը։

Այսօր երեխաներն ու դեռահասները կազմում են YouTube-ի հիմնական լսարաններից մեկը. «Կասպերսկի» ընկերության նոր հարցման տվյալներով՝ երեխաների 45 տոկոսն ունի օգտահաշիվ այդ ծառայությունում (2020 թվականին Ռուսաստանում հարցվել են 506 ծնողներ և նրանց դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաներ)։ Սակայն, կրթական, զարգացնող և անվնաս խաղային տեսահոլովակների հսկայական քանակի հետ միասին հարթակում առկա են նյութեր, որոնք կարող են բացասաբար ազդել պատանի օգտատերերի վրա։

Kaspersky Safe Kids-ի գործառույթն ավտոմատ կերպով որոշում է, թե  տեսահոսթինգի ինչ հարցումներ է մուտքագրում երեխան բրաուզերում (Windows-ում, Android-ում և iOS-ում) կամ Android-ի համար YouTube-ի պաշտոնական հավելվածում։ Եթե հարցումը վերաբերում է վեց կատեգորիաներից մեկին՝ ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութեր, հայհոյանքներ, ռասիզմ կամ մեծահասակների համար տեսանյութեր, հարցման արդյունքների փոխարեն երեխան կտեսնի նախազգուշացում, որ թեման անվտանգ չէ։ Բացի այդ, ծրագիրը թույլ է տալիս ծնողներին տեղյակ լինել YouTube-ում երեխայի որոնման պատմությանը և կտեղեկացնի, եթե նա այնտեղ կասկածելի բան է փնտրել։

«Երեխան կարող է չգիտակցել, թե որ բովանդակությունն է իրեն վնասելու, իսկ ծնողները միշտ չէ, որ հնարավորություն ունեն հետևել, թե ինչ տեսանյութեր են փնտրում իրենց որդին կամ դուստրը։

Մկնիկով յուրաքանչյուր շարժումը վերահսկելը կամ հանրաճանաչ տեսահարթակների օգտագործումն ընդհանրապես արգելելը լավագույն տարբերակը չէ. ահա թե ինչու այստեղ արժե օգտվել տեխնիկական լուծումներից' ինչպես նրանցից, որոնք ներկառուցված են բուն ծառայությունում, այնպես էլ մանկական առցանց անվտանգության  մասնագիտացված ծրագրերից,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության համացանցում երեխաների անվտանգության ուղղության ղեկավար Անդրեյ Սիդենկոն։ - Սակայն, ամեն դեպքում, կարևոր է համալիր մոտեցում ցուցաբերել վիրտուալ աշխարհին երեխայի հաղորդակից դառնալու գործընթացին և զարգացնել նրա թվային գրագիտությունը. պատմել այն մասին, թե ինչ սպառնալիքների կարող է բախվել և բացատրել, թե ինչպես կարելի է խուսափել դրանցից»։

«Կասպերսկի» ընկերությունը վերագործարկել է kids.kaspersky.ru կայքը՝ երեխաների թվային գրագիտությունը զարգացնելու գործում ծնողներին օգնելու համար։ Կայքում մեծահասակները կարող են նաև ավելին իմանալ «Կասպերսկի» ընկերության երեխաների առցանց անվտանգության Kaspersky Safe Kids ծրագրի մասին։



 Պիտակներ
         Kaspersky Safe Kids


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb