Կաշկանդված ոստիկաններն իրենց վերադասների հետ կպատժվեն խստորեն

Իրադարձային 19.08.2019   14:32   142
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Օգոստոսի 17-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային ստորաբաժանումների ղեկավարները նաև սպայական առաջին ուսադիրներն ստանալու և պարգևատրման համար ներկայացած ծառայողներ։

Ողջունելով ներկաներին` Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող այն վեց ծառայողներին, ովքեր առաջխաղացման կարգով նշանակվել էին սպայական կազմի պաշտոններում՝ ստանալով լեյտենանտի կոչում։

Առաջին սպայական ուսադիրները ծառայողներն անձամբ ստացան ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանից:

2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության ընթացքում բարձր ցուցանիշներ ապահովելու, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար տարբեր ստորաբաժանումների ևս 10 ծառայող արժանացան մեդալների, կրծքանշանների ու պատվոգրերի։

«Այսօր ծառայողն առաջխաղացման կամ պարգևատրման է արժանանում բացառապես իր գիտելիքների, իր աշխատանքի շնորհիվ` առանց որևէ մեկի միջնորդության ու հովանավորության: Բարեխիղճ աշխատանքն ու մասնագիտական որակներն են առաջխաղացման գրավականը»,-ասաց Վալերիյ Օսիպյանը։

Եվս մեկ անգամ շնորհավորելով պարգևատրվողներին և մաղթելով բարի ծառայություն` ոստիկանության պետը շարունակեց խորհրդակցությունը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Օսիպյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon