Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Իրադարձային 22.03.2021   12:55   53

   ՀՀ  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկղական գործողություններ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Պողոսյանին պատկանող հանրային սննդի կազմակերպությունում:

Այդ մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, կոյուղու խողովակն անցնում է խոհանոցի միջով, իսկ անձնակազմը ապահովված չէ հանդերձարանով:

Հանրային սննդի կազմակերպութան գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ  խախտումները վերացնելու համար:


 Պիտակներ
         հանրային սննդի օբյեկտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb