Կասեցվել է հացի երկու արտադրամասերի գործունեությունը

Իրադարձային 17.02.2021   13:26   47

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատերեր Սենո Խալաթյանին (ք. Գյումրի) և Սուրեն Ալոյանին (ք. Արթիկ) պատկանող հացի արտադրամասերում:

Պարզվել է, որ այս կազմակերպություններում ոչ միայն արտադրությունն է կազմակերպվել առանց տեխնոլոգիական հրահանգների առկայության, այլև կոպտորեն խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները:

Չեն ձեռնարկվել նաև համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմերը չեն ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության:

Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb