Կարեն Խաչանովը Մելբուրնի մրցաշարի քառորդ եզրափակիչում է

Սպորտ 05.02.2021   13:18   96

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Great Ocean Road Open-ի քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուրն քաղաքում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Խաչանովի մրցակիցը Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Քևին Անդերսոն էր: 1 ժամ 20 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երկու սեթերից հետո 6:3, 7:6 (7:5) հաշվով:  Այս կերպ Խաչանովը նախապատրաստվում է Ավստրալիայի բաց առաջնությանը:

Թենիսի Ավտսրալիայի բաց առաջնությունը 2021 թվականին կանցկացվի փետրվարի 8-21-ը: Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը ըստ ավանդույթի կանցկացվի Մելբուրն քաղաքում: Սակայն մրցաշարի որակավորման փուլի խաղերը կկայանան Դոհայում:


 Պիտակներ
         Կարեն Խաչանով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb