Կարեն Հ. Գրիգորյանը միանձնյա գլխավորում է շախմատի Բարսելոնայի մրցաշարը

Սպորտ 07.12.2020   15:10   102

Շախմատի Հայաստանի նախկին չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանը հաջող է հանդես գալիս Բարսելոնայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում:

Կայացած հինգ տուրից հետո մեր գրոսմայստերը վաստակել է 4 միավոր և այժմ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Առաջին երկու տուրերում նա ոչ-ոքի է խաղացել, իսկ հաջորդ երեքում՝ հաղթել է: Նրան հաջորդում են երեք շախմատիստ, որոնք ունեն 3,5-ական միավոր: Դրանք են վրացուհի Նինո Բացիաշվիլին և կատալոնցի շախմատիստներ Մարկ Դուբլան Նարցիսիոն ու Ալվար Ռոսել Ալոնսոն:

Այսօր կայանալիք 6-րդ տուրում Կարեն Հ. Գրիգորյանը կմրցի գրոսմայստեր Միգել Մունյոսի հետ, որը դեռևս պարտություն չի կրել մրցարում և վաստակած 3 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:


 Պիտակներ
         շախմատ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb