Կարեն Բարսեղյան. «Մեր ֆուտբոլիստները բնավորություն և կամք դրսևորեցին»

Սպորտ 10.04.2019   12:15   330
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի Մ-18 հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը Հայաստան Մ-18-Կիպրոս Մ-18 հանդիպումից անմիջապես  հետո տվեց իր մեկնաբանությունը դիտարժան հանդիպման վերաբերյալ.

«Կարծում եմ՝ շատ դիտարժան հանդիպում էր: Մենք ինքներս մեզ համար շատ լուրջ խնդիրներ ստեղծեցինք խաղասկզբում, բայց փառք ու պատիվ տղաներին, որ բնավորություն ցույց տվեցին ու կարողացան դուրս գալ այս իրավիճակից:

Ես ինքս հասկանում եմ, թե որքան ծանր է նման գոլեր բաց թողնելը և հետո խաղի ընթացքը բեկելը: Շատ շնորհակալ եմ տղաներին կատարած աշխատանքի համար: Շատ բարդ է 0:3-ից հետո հավասարեցնել խաղի հաշիվը:

Շատ գովելի է, քանի որ ֆուտբոլիստները բնավորություն և տղամարդկություն ցույց տվեցին: Հուսով եմ՝ սա մեծ խթան կլինի նրանց կարիերայի հետագա աճին և զարգացմանը:

Ինչ վերաբերում է մեր խաղին, ապա երկու տարբեր խաղակեսեր անցկացրեցինք: Առաջին կեսում փորձում էինք ագրեսիվ խաղալ, բայց բաց թողած գոլը խառնեց մեր պլանները: Դրանից հետո ունեինք գոլ խփելու ռեալ հնարավորություն, որը չկարողացանք օգտագործել: Երկրորդ գոլը շատ անհարմար պահի ընդունեցինք՝ երկրորդ կեսի մեկնարկում: Դա շատ ծանր հոգեբանական պահ է, մանավանդ 17-18 տարեկան ֆուտբոլիստների համար:

Դրա համար ես շատ գոհ եմ, որ նրանք չկորցրեցին հավատը նույնիսկ 3-րդ գոլը ընդունելուց հետո: Այս խաղում ամենակարևորը հավատն էր սեփական ուժերի նկատմամբ, հավատը, որ մենք էլ կարող ենք ֆուտբոլ խաղալ, գոլ խփել: Եթե նկատեցիք, մենք 2 գերազանց գոլ խփեցինք, որը թիմային կոմցինացիոն աշխատանքի արդյունք էր:

Հուսով եմ, որ այս արդյունքը դրական լիցքեր կհաղորդի մեր թիմին և մենք կփորձենք շարժվել առաջ: Իհարկե, երկու օր հետո նորից խաղ ունենք Կիպրոսի դեմ:

Կփորձենք հոգնած ֆուտբոլիստների փոխարեն մյուսներին օգտագործել, չնայած մենք շատ լուրջ կադրային խնդիրներ ունենք: Մեր 4-5 առանցքային ֆուտբոլիստները բացակայում են: Այսօր դա չերևաց, քանի որ մյուս տղաները, որոնք մտան խաղադաշտ, ապացուցեցին, որ ոչնչով չեն զիջում մյուսներին»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մ-18


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon