Կառավարությունը կոնյակի սպիրտ արտահանողներին կվերադարձնի պետական տուրքի գումարը

Իրադարձային 11.02.2021   13:42   62

Կառավարությունը կոնյակի սպիրտ արտահանողներին կվերադարձնի պետական տուրքի գումարը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ կոնյակի սպիրտի վրա սահմանված է տուրք։

«Նախորդ տարի մենք խաղողի մթերումը կարողացանք ի վերջո կազմակերպել, չնայած ընկերություններն արտաքին շուկաներում խնդիրներ ունեին։ Եվ որպեսզի այս տարվա մթերումները նույնպես կարողանանք պատշաճ ձևով կազմակերպել, պիտի խթանենք, որ կոնյակի սպիրտն արտահանվի։ Եվ այս որոշումը կապված է նաև դրա հետ»,-ասաց վարչապետը:


 Պիտակներ
         կոնյակի սպիրտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb