Կառավարությունը հաստատեց ձմեռային զորակոչի ժամկետները

Իրադարձային 07.11.2019   11:50   109
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կանցկացվի նոյեմբերի 14-ից 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նոյեմբերի 7-ի նիստում:

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ նախագծով նախատեսվում է 2019 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահման­ված ժամկե­տում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվո­րական ծառա­յու­թյուն անցած զինծառայողներին, այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

Միաժամանակ, ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի  հանրա­պետա­կան զորակոչային հանձնաժողով: Վերջինիս կազմի հետ կապված որոշակի առարկություններ է ներկայացրել Առողջապահության նախարարությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց երկու գերատեսչություններին քննարկել հարցը և գտնել համատեղ լուծում:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         զորակոչ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon