Կառավարությունն առաջարկում է 4-րդ անգամ երկարացնել արտակարգ դրությունը

Հրատապ 13.07.2020   11:49   368

Կառավարությունը առաջարկում է արտակարգ դրության ժամկետը երկարացնել մինչև օգոտսոսի 12-ը, որն արդեն չորրորդ անգամն է:

Նախագծում նշվում է, որ Արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը դեռևս շարունակվում են պահպանվել։

«Այսպիսով նախատեսվում է երկարաձգել արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչև օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ։ Սա արդեն 4-րդ երկարաձգումն է», - ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բացի արտակարգ դրության ռեժիմից, օրենսդրությունում այլ արդյունավետ գործիքակազմ չունենք և եթե չերկարացնեն, ապա հակահամաճարակային միջոցառումների համակարգը դե յուրե իրենց ուժը կորցրած կլինի: «Մյուս կողմից հասկանում ենք, որ արտակարգ դրությունը անվերջ երկարացնել հնարավոր չէ և պետք էլ չէ և այս ըթնացքում որոշում ունենք, որ օրենսդրական փաթեթ մշակենք, որը հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմով, որը ավելի թեթև կլինի»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ այսօր ԱԺ հատուկ նիստ է հրավիրվելու այս հարցի հետ կապված։



 Պիտակներ
         արտակարգ դրություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb