Կառավարության որոշմամբ պատվող վճարի օգտագործման շրջանակը կընդլայնվի

Իրադարձային 15.04.2021   09:10   65

Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել իր որոշումներում և պատվո վճար ստացած զինծառայողներին իրավունք վերապահել այդ գումարով բնակարան գնել նաև երկրորդային շուկայից: 

Գործող կարգի համաձայն՝ զինծառայողները պատվո վճարով բնակարան կարող էին գնել միայն անմիջապես կառուցապատողից:

Բայց քանի որ մարզերում բնակարանաշինություն, ըստ էության, չկա, զինծառայողները այդ գումարը չկորցնելու համար ստիպված էին բնակտարածք ձեռք բերել Երևանում՝ թեկուզ հիփոթեքային վարկավորմամբ:

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb