Կառավարության նիստին՝ Փաշինյանի անեկդոտը

Իրադարձային 20.02.2020   11:57   294

Կառավարության այսօրվա նիստում քննարկվում էր ԵՄ աջակցությամբ էներգախնայող համակարգերի ներդրման հարցը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն պատկերավոր ներկայացնելու համար անեկդոտ պատմեց։

«Երբ խոսք է գնում, որ բենզինը թանկացել է, զրուցակիցներից մեկն ասում է․ «Ոչինչ, ես միշտ 1000 դրամի եմ լցնում»։ Եվ էներգախնայողությունը իրականում էս անեկդոտի թեման լրջացնելու մասին է», – ասաց Փաշինյանը։

Նա բացատրեց, որ եթե X գումար է ծախսվում տան ջեռուցման համար, ապա այդ X գումարի չափը կարելի է նվազեցնել՝ էներգախնայող համակարգեր ներդնելու միջոցով։ Վարչապետի խոսքով՝ իրենց համար ռազմավարական առաջնահերթություն պետք է լինի այս ոլորտի առաջխաղացումը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ տներն էներգախնայող դարձնելու տարբերակներ են լամպերը փոխելը, լուսամուտները փոխելը, արտաքին երեսպատումը փոխելը և այլն։ Այդպիսի ծրագրերն այդպիսի վարկերով հնարավոր կլինի անել 0 տոկոս տոկոսադրույքով։



 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb