Կառավարության մոտից բերման է ենթարկվել 69 քաղաքացի

Իրադարձային 24.12.2020   14:15   43

 Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության շենքը շրջափակած մի խումբ քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանական տարբեր բաժանմունքներ։

Կառավարության հարակից Մելիք Ադամյան փողոցում իրավիճակը լարվել էր  նիստից հետո։ 

Ոստիկանները փորձում էին բացել ճանապարհը, որպեսզի Կառավարության անդամների մեքենաներն, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի մեքենան դուրս գա Կառավարության շենքից։ Քաղաքացիները դիմադրում էին, ինչի հետևանքով մի քանիսը բերման ենթարկվեցին։

Ոստիկանության լրատվական վարչությունից «Ա1⁺»-ին հայտնեցին, որ ակցիայի մասնակիցներից բերման է ենթարկվել 69 քաղաքացի՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվեու համար։

Կառավարության մոտ իրավիճակն այս պահին շարունակում է փոքր-ին լարված մնալ, քաղաքացիները շարունակում են ակցիան շենքի տարածքում։


 Պիտակներ
         բերման


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb