Կարասին․ Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացվում են բազմամիլիոնանոց նախագծեր

Իրադարձային 31.01.2019   11:45   314

Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում առողջապահության, կրթության, շրջակա միջավայրի պաշտպանության, տարերային աղետների դեմ պայքարի, հիվանդություններին հակազդեցության և աղքատության դեմ պայքարի ոլորտներում նախագծեր են իրականացվում։ Այս մասին Հայաստանում ՌԴ դեսպանությունում անցկացված «Միջազգային զարգացմանը նպաստելու ասպարեզում Ռուսաստանի Դաշնության գործունեության մասին» համաժողովում հունվարի 30-ին հայտարարեց ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը։ Նրա խոսքերով, աջակցության մակարդակով, որ Մոսկվան ցուցաբերում է ՄԱԿ կայուն զարգացման ոլորտում նպատակներին հասնելու ծրագրի համար, Հայաստանը արտասահմանյան գործընկերների մեջ առաջին տեղում է։

Ընդ որում, նա նշեց, որ Ռուսաստանը հետևողականորեն զարգացնում է արտասահմանյան գործընկերներին նշված ծրագրերի իրականացման համար օգնության տրամադրման ջանքերը։ «Նախընտրելի ուղղությունների թվում են ԱՊՀ և ԵՏՄ երկրները, որոնք ավանդաբար սերտ տնտեսական, մշակութային կապեր ունեն մեր երկրի հետ։ Դրանց մեջ առաջին տեղում, իհարկե, Հայաստանի Հանրապետությունն է»,- նշեց Կարասինը։ Այդ ծրագիրը, նրա խոսքերով, Հայաստանում իրականացվում է երկկողմ և բազմակողմ հիմունքներով։ Երկկողմ հարթակում առանձնանում են նպատակային ֆինանսական գրանտները, ապրանքների և ծառայությունների անհատույց մատակարարումները, ինչպես նաևէ տրամադրվում են հասանելի վարկեր։ Բազմակողմանի աջակցությունը, ռուսական ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքերով, իրականացվում է միջազգային ինստիտուտների, ինչպես նաև ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցությամբ։ «Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում առողջապահության, կրթության, շրջակա միջավայրի պաշտպանության, տարերային աղետների դեմ պայքարի, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններին հակազդեցության և աղքատության դեմ պայքարի ոլորտներում նախագծեր են իրականացվում»,- ասաց փոխնախարարը։

Ռուսաստանի և ՄԱԿ ԶԾ համագործակցությամբ, ինչպես նշեց Կարասինը, Հայաստանի տարածքում իրականացվում են մի շարք, այդ թվում՝ գյուղական համայնքների աջակցության նախագծեր։ Դրա համար, նրա խոսքերով, արդեն հատկացվել է 5 մլն դոլար և էլի 3 մլն դոլար ուղղվել է զբոսաշրջության զարգացմանը։ «UNAIDS-ի ուղղությամբ աշխատանք է տարվում վերահսկողության, պրոֆիլակտիկայի և ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՎ-ի վերահսկման ոլորտում։ 6 տարվա ընթացքում ծրագրի իրականացման համար տրամադրվել է 16 մլն դոլար։ Ավելի քան 20 միլիոն է կազմում ՄԱԿ ԶԾ ընդհանուր բյուջեն՝ կայուն զարգացման ոլորտում։ 2016թ․ UNICEF մանկական հիմնադրամին տրամադրվել է 60 հազար դոլար։ Հաջողությամբ իրականացվում են UNIDO, FAO ոլորտի ծրագրերը»,- նշեց Կարասինը։ Նա նաև հույս հայտնեց, որ Ռուսաստանի քաղաքականությունն այդ ուղղությամբ կամրապնդի միութենական գործընկերությունը երկու պետությունների միջև։



 Պիտակներ
         Հայաստան, Ռուսաստան, Գրիգորի Կարասին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon