Կարապետիչի կողքի «Ջերմուկ» խմողները
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիշո՞ւմ եք Տիգրան Կարապետիչի «երաժշտական մրցույթները»: Գնահատականներ էր տալիս, դիտողություններ էր անում միայն Կարապետիչը: Չնայած ձեւական առումով «ժյուրի» կար: Բայց այդ մարդիկ Կարապետիչի կողքը լուռ նստած «Ջերմուկ» էին խմում:
Մենք նրանց անվանում էինք Կարապետիչի կողքի «Ջերմուկ» խմողներ: Ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում»։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր