Կարագանդայի ծեծկռտուքի գործով հետախուզվող Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է ՌԴ-ում

Իրադարձային 09.01.2019   18:59   292

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հետախուզվող Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է:

Այդ երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալմազ Սադուբաևի խոսքով, Հայաստանի քաղաքացի Նարեկ Գուրուրյանին իրավապահները հայտնաբերել են Ռուսաստանի Օմսկի շրջանում:

«Նա ձերբակալվել է այդ երկրի իշխանությունների աջակցությամբ»,- ընդգծել է Ղազախաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Այժմ քննարկվում է Գուրույանին Ղազախստանին փոխանցելու հարցը:

Հունվարի 1-ին Կարագանդայի ռեստորաններից մեկում վեճը վերածվել էր ծեծկռտուքի՝ սառը զենքի կիրառմամբ: Դանակահարված երիտասարդ ղազախ Ժանսեիտ Բակըտժանովը մահացել էր հիվանդանոցում, ևս մի քանիսը վնասվածքներ էին ստացել: Միջադեպի մասնակիցներից Թորգոմ Մալխասյանը և Սոխակ Մալխասյանը ձերբակալվել էին, իսկ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Նարեկ Գուրուրյանը համացանցում տեսաուղերձ էր հրապարակել, որում նա խոստովանել էր, թե մասնակցել է ծեծկռտուքին, սակայն սպանություն չի կատարել: Երիտասարդին հայտնաբերելու նպատակով ղազախստանցի քննիչների երեք խումբ գործուղվել էին արտերկիր՝ երկուսը Ռուսաստան, մեկը՝ Հայաստան:



 Պիտակներ
         Նարեկ Գուրուրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon