Կապիտոլիումի վրա կատարված գրոհը նվեր էր Պուտինին․ Նենսի Փելոսի

Աշխարհ 08.01.2021   13:00   70

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները նվեր են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփից։

Ըստ Փելոսիի՝ Թրամփը Ռուսաստանի «գործիքն է»՝ աշխարհում ժողովրդավարության դերի թուլացման գործում։

«Նախագահը երեկ արեց Վլադիմիր Պուտինին իր մատուցած բազմաթիվ նվերներից ամենամեծը»,-ասել է Փելոսին ասուլիսի ժամանակ։

Նա կոչ է արել անհապաղ հեռացնել Թրամփին իշխանությունից՝ համապատասխան ԱՄՆ սահմանադրության 25-րդ ուղղման։


 Պիտակներ
         Նենսի Փելոսի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb