Կապիտոլիումի վերանորոգումը կարժենա 30 միլիոն դոլար

Աշխարհ 25.02.2021   17:10   57

Հունվարի 6-ին Վաշինգտոնում Կապիտոլիումի վրա գրոհից հետո նորոգման համար կպահանջվի 30 միլիոն դոլար: Կոնգրեսի շենքում վնասվել են պատմական արձաններ և որմնանկարներ, հաղորդում է CBS News- ը՝ վկայակոչելով Կապիտոլիումի ճարտարապետ Բրետ Բլենտոնին:

Կոնգրեսի ստորին պալատի օրենսդիրներն արդեն հաստատել են պահանջվող գումարի հատկացումը: Այնուամենայնիվ, Բլենտոնը ենթադրում է, որ հնարավոր է՝ ավելի շատ գումար անհրաժեշտ լինի շենքը վերանորոգելու համար:

Գումարը կուղղվի նաև կոտրված ապակիները, դռների բեկորները մաքրելու, գրաֆիտիները լվանալու և Կոնգրեսն անվտանգ պահելու համար:


 Պիտակներ
         Կապիտոլիում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb