Կապիտոլիումի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած ոստիկանը մահացել է

Աշխարհ 03.04.2021   10:30   70

ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած երկու ոստիկաններից մեկը մահացել է։ Նշվում է, որ զոհված սպա Ուիլյամ «Բիլլի» Էվանսը ծառայել է Կապիտոլիումի ոստիկանությունում 18 տարի՝ 2003 թվականի մարտի 7-ից։

Հիշեցնենք՝ անհայտ անձը մեքենայով մխրճվել է ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ գտնվող հսկիչ անցակետի դարպասների մեջ, որտեղ երկու սպա է եղել։

Նրանք վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: Առնվազն մեկ մարդու վրա կրակել են Կապիտոլիումի շենքի մոտ։ Ավտոմեքենայի վարորդը, որը մեքենայով մխրճվել էր դապասների մեջ, մահացել է։


 Պիտակներ
         Կապիտոլիում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb