Կանյո Կրիստալես գետը, Կոլումբիա

Art News 22.04.2020   22:00   1700

Այն ճամփորդները, որոնք գոնե մեկ անգամ եղել են Կոլումբիայում և սեփական աչքերով տեսել են Կանյո Կրիստալես գետը, միակարծիք են, որ սա մոլորակի ամենագեղեցիկ գետն է։ Ջրիմուռների ամենատարբեր տեսակները գունավորում են գետն ու այն նմանեցնում են ներկապնակի։

Որոշ տեղերում գետի հատակը հագեցած վարդագույն է ներկված, որոշ տեղերում՝ փիրուզագույն։ Ջրիմուռների որոշ տեսակներ վառ դեղին գունավորում ունեն, մյուսները՝ հագեցած սև։ Գետի մեջ նաև երկնագույն ջրիմուռներ կան։

Փորձառու զբոսաշրջիկները վստահեցնում են, որ Կանյո Կրիստալես գետը ամենագեղեցիկը ամառային սեզոնին է, բայց տարվա մյուս եղանակներին էլ այստեղ այցելությունը խոստանում է հետաքրքիր լինել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գետը բարդ հուն ունի, նրա որոշակի մասեր անիրական գեղեցիկ են թվում։

Գետին ֆանտաստիկ տեսք են հաղորդում ջրվեժները, սահուն կորագծերն ու հսկա քարերով ծածկված ափերը։ Առաջին հայացքից՝ լճի ջուրը ջրիմուռների բազմազանությունից կարող է պղտոր թվալ, իսկ իրականում Կանյո Կրիստալես գետը համարվում է մոլորակի ամենապարզ ու մաքուր գետերից մեկը։

Գետն առանձնանում է նաև հսկա չափերով, նրա երկարությունը կազմում է 100 կմ, իսկ ամենալայն հատվածը հասնում է 20 մետրի։ Գետի որոշ հատվածներում կարելի է մակույկով զբոսնել։ Դա թույլ կտա ջրիմուռների գունազարդ կարպետը դիտել ողջ գեղեցկության մեջ։ Հեղուկ ծիծածան հիշեցնող յուրահատուկ գետում կարելի է նաև լողանալ։ Նրա որոշ հատվածներում վճիտ ջրով գեղեցիկ բնական ջրհորներ են ձևավորվել։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         սյուրռեալիստական բնապատկերներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb