Կանխվել է 36-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը

Իրադարձային 14.11.2019   11:18   113
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նոյեմբերի 13-ին` ժամը 18:33-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 3/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է տանը, փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին մոտեցել և բացել է դուռը:

Պարզվել է, որ Վիգեն Գ.-ն (ծնված 1983 թ.) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ և ոչ սթափ վիճակում: Վերջինիս հոսպիտալացվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:



 Պիտակներ
         Ինքնասպանության փորձ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon