Կանխատեսվում է մարդկության ինտելեկտի աղետալի անկում

Իրադարձային 23.12.2019   22:20   128
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բոուլդերի Կոլորադոյի համալսարանի (ԱՄՆ) գիտնականներն ապացուցել են, որ մթնոլորոտում ածխաթթվական գազի պարունակության բարձրացումը կարող Է աղետալիորեն ազդել մարդկանց իտելեկտուալ ունակությունների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Phys.org-ի մամուլի տեղեկագրում:

Հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես Է ածխածնի երկօքսիդի մակարդակի բաձրացումն ազդում երեխաների ուսուցանելիության վրա: Նախորդ գիտափորձերը ցույց են տվել, որ գազի բարձր պարունակությունն իրոք ներգործում Է մտավոր ունակությունների վրա, սակայն խնդիրը հեշտությամբ լուծվում Է՝ օդափոխելով սենյակը: Միեւնույն ժամանակ անհայտ Էր այն ազդեցությունը, որը գործում Է մեծ քանակությամբ ածխաթթվական գազ պարունակող թարմ օդը:

Մասնագետներն ուսումնասիրել են երկու սցենար: Առաջինում մարդկությունը նավազեցնում Է մթնոլորտ արտանետվող ածխաթթվական գազի քանակը, երկրորդում արտանետումները մնում են նախկին մակարդակի վրա: Պարզվել Է, որ աշակերտների կոգնիտիվ ունակությունները նվազում են ցանկացած դեպքում: Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ լավագույն տարբերակով մինչեւ 2100 թվականն ինտելեկտի անկումը կկազմի 25 տոկոս, վատագույն տարբերակով՝ 50 տոկոս:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon