Կանխարգելիչ միջոցառումներ՝ Շուշիի շրջանում

Իրադարձային 28.03.2020   13:17   300

ԱՀ Շուշիի շրջանում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ իրականացվում և նախատեսվում են միջոցառումներ։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Ստեղծվել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողով:

Շուշի քաղաքի կենտրոնական փողոցները ախտահարվել են քլորակրի 65 տոկոսանոց լուծույթով:

Ախտահարվել են Շուշի-Ստեփանակերտ երթուղին սպասարկող ավտոբուսները:

Ձեռք է բերվել ախտահանիչ հեղուկ (ալկոգել), որը տրամադրվել է գործող հիմնարկ-կազմակերպություններին:

Բնակչության շրջանում տարվել են բացատրական աշխատանքներ՝ անհարկի փողոց դուրս չգալու և զանգվածային միջոցառումներ չկազմակերպելու մասին:

Նախատեսվում է՝

  • ախտահանիչ հեղուկներ տրամադրել տաքսու վարորդներին
  • շարունակել փողոցների, կանգառների, ավտոբուսների ախտահանման աշխատանքները:



 Պիտակներ
         Շուշի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon