Կանոններ, որոնք կթեթևացնեն ձեր կյանքը

Մտորման համար 13.10.2020   22:15   3783
  1. Եթե խոստացել ես զանգել՝ զանգիր…
  2. Եթե ուշանում ես՝ զգուշացնելու ձև գտիր…
  3. Մի՛ ծիծաղիր ուրիշի երազանքների վրա:
  4. Մի՛ վերադարձիր այն մարդկանց մոտ, որոնք քեզ դավաճանել են:
  5. Ծնողներիդ հետ ավելի շատ ժամանակ անցկացրու, քանի որ պահը, երբ նրանք այլևս չեն լինի, միշտ շատ անսպասելի է գալիս:
  6. Սիրալիրությունը քաղաքներ է նվաճում: Ավելի հաճախ օգտվիր նրա «ծառայությունից»:
  7. Կարողացիր ընդունել քո սխալները:
  8. Ազատվիր բողոքելու այպանելի սովորությունից:
  9. Նույնիսկ ամենալուրջ վեճերի ժամանակ մի՛ փորձիր մարդկանց վիրավորել… Շուտով դուք կհաշտվեք, իսկ խոսքերը կհիշվեն դեռ երկար:
  10. Ասա ճշմարտությունը և շատ բան հիշելու անհրաժեշտություն չես ունենա: 
  11. Օրվա սկզբում արա ամենադժվար և ամենատհաճ գործը: Երբ դու ազատվես դրանցից, օրվա մնացած հատվածում քեզ չեն տանջի անպետք մտքերը
  12. Ոչ ոք ոչ մեկին ոչինչ էլ պարտավոր չէ: «Պարտավոր է» բառը դուրս հանի քո բառապաշարից: Հակառակ դեպքում կխրվես ոչ միայն նյութական, այլև բարոյական պարտքերի մեջ:



 Պիտակներ
         Կանոններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb