Կաննի փառատոնի ծրագրում 56 ֆիլմ է ընդգկվել

Cinema 05.06.2020   22:45   343

Կաննի կինոփառատոնի ընտրական հանձնաժողովը հայտարարել է 2020 թվականի պաշտոնական ծրագիրը, որում ընդգրկված է 56 կինոժապավեն։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարվել է ասուլիսի ժամանակ։

73-րդ կինոփառատոնի ծրագրում ընդգրկված է, մասնավորապես, ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Օզոնի «85-ի ամառ», ամերիկացի ռեժիսոր Ուես  Անդերսոնի «Ֆրանսիացի կարգավար», Նաոմի Կավասի «Իրական մայրեր»  և այլ ֆիլմեր, որոնք ստեղծվել են այս տարի։

Փառատոնի գլխավոր տնօրեն Թերրի Ֆրեմոն հայտարարել է, որ Կաննի կինոփառատոնի փորձագետները պաշտոնական ծրագրերի համար 56 ֆիլմն ընտրել են 2067 ֆիլմից։

«Ընտրական հանձնաժողովը դիտել է 2067 ֆիլմ 2020 թվականի փառատոնի ծրագիրը կազմելու համար։ Սա ավելին է, քան նախորդ տարիներին»,- ասել է նա։

Ֆրեմոն հիշեցրել է, որ համավարակի պատճառով չեն կարողացել այս տարի կազմակերպել փառատոնը նախկինում որոշված ժամկետում՝ մայիսի 12-23-ը։

Փառատոնն իր ողջ ընթացքում միայն մեկ անգամ էր չեղարկվել 1939 թվականին։ Որոշվել է այս տարի փառատոնն անցկացնել այլ ձևաչափով։
 



 Պիտակներ
         Կաննի փառատոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb