Կանցկացվի գեղարվեստական տպագրության միջազգային բիենալե

Իրազեկիչ 04.07.2019   21:52   221
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սեպտեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 7-ը, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ, Երևանում կանցկացվի «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ը։ Հայտագրված հայ նկարիչների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդ արվեստագետներն ու ուսանողները: Բիենալեի հիմնական նպատակն է գեղարվեստական տպագրության ոլորտում ներկա զարգացումների, միտումների ուսումնասիրությունը, տեղական մշակութային դաշտում կերպարվեստի այս շառավղի նկատմամբ հետաքրքրության մեծացումը։

Հիմնական՝ մրցութային ցուցադրությանը զուգահեռ, երկու ամիս տևողությամբ ծրագրով նախատեսվում են փորագրանկարչական արվեստի բազմազանությունը բացահայտող, տեսական և կիրառական գիտելիքներ ապահովող մի շարք միջոցառումներ. կիրականացվեն դասախոսություններ, զեկուցումներ, շնորհանդեսներ, հայ և հյուր վարպետների մասնակցությամբ անհատական և խմբակային ցուցադրություններ, արտերկրից ժամանած արվեստագետների ղեկավարմամբ էստամպի ավանդական, ժամանակակից և հեղինակային զանազան տեխնիկաներին նվիրված վարպետության դասեր: Առանձին ցուցահանդեսներով կներկայանան նաև առաջին բիենալեի մրցանակակիրներ Թոմաշ Վինիարսկին (Լեհաստան) և Մինյե Ժանգը (Չինաստան):

Հիշեցնենք, որ գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն տեղի էր ունեցել 2017-ին, որին աշխարհի 76 երկրից մասնակցության հայտ ներկայացրեց 955 արվեստագետ՝ 3 հազար 230 աշխատանքով, սակայն սկզբնական փուլը հաղթահարեց 50 երկրի 227 արվեստագետ՝ 447 աշխատանքով:

«Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալե 2017»-ի ժյուրիի կազմում էին Էստոնիայի Տպագրող գրաֆիկների ասոցիացիայի նախագահ, արվեստի մագիստրոս Ինգա Հեամեգին՝ Էստոնիայից (ժյուրիի նախագահ), Ֆրայբուրգի քաղաքապետարանի մշակութային գրասենյակի ղեկավար Ախիմ Քյոնեկեն՝ Գերմանիայից (ժյուրիի փոխնախագահ), Բազելի Քրիստոֆ Մերիան հիմնադրամի Արվեստագետների փոխանակման «Atelier Mondial» միջազգային ծրագրի ղեկավար, դոկտոր Ալեքսանդրա Շտեհելին՝ Շվեյցարիայից, «Կրակովի գեղարվեստական տպագրության IX միջազգային տրիենալե»-ի խորհրդի անդամ, Կրակովի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկական արվեստների պրոֆեսոր, դոկտոր Մաթեուշ Օտրեբան՝ Լեհաստանից, եւ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, արվեստի մագիստրոս Սոնա Հարությունյանը՝ Հայաստանից:

«Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալե, Երեւան 2017»-ի արդյունքներն ամփոփվեցին նաեւ պատկերագրքի տեսքով: Գեղարվեստական տպագրության (փորագրանկարչություն, էստամպային գրաֆիկա) միջազգային ցուցադրություն-մրցույթների կազմակերպումը սկսվել է 20-րդ դարի երկրորդ կեսից: Այժմ աշխարհում գոյություն ունեն կերպարվեստի այս ճյուղին նվիրված շուրջ հիսուն գործող փառատոներ՝ ամենալայն աշխարհագրությամբ: Գրաֆիկական ֆորումների եւ դրանց մասնակիցների քանակն անշեղորեն աճում է:

Գեղարվեստական տպագրության նկատմամբ լայն հետաքրքրությունն ունի իր բացատրությունը. փորագրանկարները կատարվում են թղթի վրա, ունենում որոշակի տպաքանակ, համեմատաբար համեստ արժեք եւ շատ հարմար են փոստով ուղարկելու համար: Բայց ներկայացվող ստեղծագործությունների հեղինակները միայն գրաֆիկներ չեն, ինչն անհամեմատ մեծացնում է ցուցադրության շրջանակը եւ առավել լայն ներկայացնում աշխատանքների գեղարվեստական գաղափարաբանությունը` հնարավորություն ընձեռելով ավելի ամբողջական դիտարկել ձեւաբանական նորագույն միտումները կերպարվեստում:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         բիենալե


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon