Կանադայում հայտարարել են կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին

Աշխարհ 07.04.2021   15:00   43

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է երկրում կորոնավիրուսային վարակի երրորդ ալիքի մեկնարկի մասին, փոխանցում է Reuters-ը։

«Ողջ աշխարհում երկրները բախվում են այս պանդեմիայի երրորդ՝ շատ լուրջ ալիքին, այնպես, ինչպես Կանադան հիմա»,-ասել է Թրյուդոն՝ հավելելով, որ երրորդ ալիքը ներգրավում է երկրի տարածաշրջանները, Կանադայում քովիդ-հիվանդների հոսպիտալացումների թիվն աճում է, հայտնվում են նոր մուտացիաներ։

Թրյուդոն նշել է, որ ավելի ուշ մտադիր է ստեղծված իրավիճակը քննարկել Օնտարիո նահանգի վարչապետի հետ, որտեղ տեղի իշխանություններն ապրիլի 3-ին սահմանել են մասնակի մեկուսացման ռեժիմ։

Վերջին շաբաթվա ընթացքում Կանադայում օրական գրանցվել է միջինը 5200 դեպք։

Պանդեմիայի մեկնարկից մինչ օրս երկրում ի հայտ է բերվել ավելի քան 1 մլն վարակման դեպք, մահացել է ավելի քան 23․1 հազար պացիենտ։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb