Կանադայի Սենատում ներկայացվել է Արցախի ճանաչման նախագիծ

Իրադարձային 28.10.2020   10:36   24

Կանադայի Սենատում սենատոր Լեո Հուսակոսի կողմից ներկայացվել է  նախագիծ, որը կոչ է անում Կանադայի կառավարությանը դատապարտել ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

«Կանադայի Սենատը Կանադայի կառավարությանը կոչ է անում անհապաղ դատապարտել ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ, պաշտպանել Թուրքիա ռազմական արտահանման մշտական արգելքը, ճանաչել Արցախի Հանրապետության ինքնորոշման անքակտելի իրավունքը՝ աճող սրացման և անմեղ հայ խաղաղ բնակիչների շարունակական թիրախավորման ֆոնին, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- ասվում է նախագծում, որը ներկայացրել է սենատորը։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb