Կանադան դեմ է Ռուսաստանի G7 վերադարձնելուն

Աշխարհ 02.06.2020   17:36   126

Կանադայի իշխանությունները դեմ են Ռուսաստանի՝ «Մեծ յոթնյակ» վերադառնալուն, այս մասին հաղորդել է վարչապետ Ջասթին Տրյուդոն։ Ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև Լոնդոնը։

«Ռուսաստանը G7-ից վտարվեց մի քանի տարի առաջ Ղրիմ ներխուժելուց հետո, Մոսկվան շարունակում է խախտել միջազգային օրենքներն ու նորմերը: Այդ պատճառով էլ նա մնում է և կմնա խմբից դուրս», – նրա խոսքերն է մեջբերում Reuters-ը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել էր Ռուսաստանը G7 վերադարձնել, նա ընդգծել էր, որ գագաթնաժողովի ներկայիս ձևաչափը հնացած է։



 Պիտակներ
         Կանադա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb