Կանադան դադարեցրել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը 55 տարեկանից բարձր քաղաքացիների համա

Աշխարհ 30.03.2021   17:30   39

Associated Press-ի հաղորդմամբ՝ Կանադայի իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել անգլո-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութի օգտագործումը նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավում: 

Իմունականխարգելման ազգային խորհրդատվական կոմիտեի նախագահ Շելլի Դիքսը պարզաբանել է, որ դեղը չի օգտագործվի 55 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստման համար: Նրա խոսքով, այս որոշման համար հիմք են հանդիսացել պացիենտների մոտ տրոմբի առաջացման վտանգի մասին տվյալները:

Բժիշկ Ջոս Ռայմերը նշել է, որ պատվաստումից հետո թրոմբոզի հավանականությունը 10000-ից 1-ն է: Այս տվյալները ստացվել են Կանադայի Մանիտոբա նահանգում պատվաստանյութի ներդրման արշավի շրջանակներում նպատակային խմբի վերլուծության հիման վրա


 Պիտակներ
         AstraZeneca


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb