Կանադական Bombardier-ը դադարեցրել է ԱԹՍ-ի համար օգտագործվող շարժիչների մատակարարումը Թուրքիային

Աշխարհ 24.10.2020   18:00   65

Կանադական Bombardier Recreational Products-ը դադարեցնում է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային: Այս մասին տեղեկացնում է CBC-ն:

Կանադական ընկերությունը նշել է, որ միայն վերջերս է իմացել, որ շարժիչներն օգտագործվում են ռազմական անօդաչու թռչող սարքերի համար:

Bombardier Recreational Products- ը հայտնել է, որ դադարեցրել է ավիաշարժիչների առաքումը «անհասկանալի գործածությամբ երկրներ» այն լուրերի ֆոնին, որ այդ շարժիչներից մի քանիսն օգտագործվում են թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերի վրա, որոնք էլ Ադրբեջանի կողմից օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվում:


 Պիտակներ
         ԱԹՍ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb