Կանադահայերը բողոքի բազմամարդ ակցիա են իրականացրել

24.10.2020   13:23   54

Կանադահայերը բողոքի բազմամարդ ակցիա են իրականացրել: Այս մասին տեղեկացնում է Հայ համայնքի ներկայացուցիչներից «United Armenian Council of Ontario» (Օնտարիոյի միացյալ հայկական խորհուրդ- UACO) կազմակերպության անդամ Էդգար Մանուկյանը։

Ֆեյսբուքյան իր էջում նա տեղեկացրել է, որ Օտտավայից մինչև հեռավոր Կալգարի հայերը դուրս են եկել փողոց իրենց բողոքն արտահայտելու  Թուրքիային զենք մատակարարելու առնչությամբ։

Բողոքի ակցիա իրականացնողների ձեռքերում ծածանվում էր եռագույնը, ինպես նաև կային պաստառներ, որոնցում գրված էր «Խաղաղություն Արցախին», «Չլռե՛լ», «Չաջակցե՛լ Թուրքիային մահաբեր զենք արտադրելու և Ադրբեջանին մատակարարելու հարցում», «Արցախը մերն է»։ Բողոքի ակցիա իրականացնողները նաև պահանջում էին Արցախի անկախության ճանաչումը: Գլխավոր ակցիան անցկացվել է Օտտավայի խորհրդարանի շենքի մոտ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb