Կամբոջայի ջունգլիներում հնագույն առեղծվածային քաղաք է հայտնաբերվել

Աշխարհ 19.10.2020   23:00   350

Կամբոջայի ջունգլիների խորքում հնագետները հայտնաբերել են հնագույն լքված Մախենդրապարվատ քաղաքը, հաղորդում է Fox News-ը:

Կամբոջայի հյուսիսում՝ Պնոմ Կուլեն լեռան մոտակայքում, այդ քաղաքի հստակ տեղը պարզելու համար գիտնականները կիրառել են լազերային տեխնոլոգիա:

«Չնայած կային նշաններ, որ լեռը թաքցնում է կհմերների մայրաքաղաքի հետքերը՝ հնագետներն ունեցել են դժվարություններ դրա որոնման ժամանակ: Լեռը ծածկված է խիտ բուսականությամբ, իսկ 1990-ականներին այն «կարմիր կհմերների» բնակավայրն էր, իսկ ականներն ու չպայթեցված ռազմամթերքը շարունակում են վտանգ ներկայացնել լեռներում բնակվող և աշխատող մարդկանց համար»,-նշվում է հնագետների հաղորդագրության մեջ:


 Պիտակներ
         ջունգլիներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb