Կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը կպահպանվի

Իրադարձային 09.10.2020   13:43   33

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Իշխող խմբակցությունն առաջարկել էր՝ կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, նա ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրման հետ կապված հարցերը կարգավորվում են աշխատողի ու գործատուի համաձայնությամբ:

Օրենքի նախագծի մեկ այլ կարգավորմամբ սահմանվում է, որ ռազմական դրության դեպքում համապատասխան աշխատանքի ռեժիմի անցած պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում արձակուրդից հետկանչումը կլինի պարտադիր այն դեպքում, երբ գործող օրենքով սահմանվում է, որ այն միայն աշխատողի համաձայնությամբ է կատարվում:

Նախագիծը պատգամավորներին ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը:



 Պիտակներ
         զորավարժություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb