Կալիֆորնիայում անտառային հրդեհների ավերիչ հետևանքները

Աշխարհ 10.09.2020   13:12   39

BBC-ի հաղորդմամբ՝ Կալիֆորնիայում անտառային հրդեհների արդյունքում ռեկորդային գրեթե մեկ հեկտար տարածք է այրվել։ Հրդեհներից զոհվել է ութ մարդ, ոչնչացվել է 3 300 շինություն:

Միաժամանակ այրվել են նահանգի պատմության մեջ երկրորդ և երրորդ ամենամեծ՝ Հյուսիսային Կալիֆորնիայում գտնվող SCU և LNU կայծակնային համալիրները:  

Սեպտեմբերի 6-ին Կալիֆորնիայի Ուուդլենդ Հիլզում գրանցվել է Լոս Անջելեսի շրջանում երբևէ ամենաբարձր՝ 50° C ջերմաստիճան:  Վտանգի սպառնալիքը դեռ առկախված է։

Կանխատեսվում է, որ այս շաբաթ Կալիֆորնիայում ջերմաստիճանը զգալիորեն կնվազի, բայց հրշեջները պատրաստվում են նոր սպառնալիքի: Սպասվում է, որ Սանտա Անա և Դիաբլո քամիները կմոլեգնեն նահանգում՝ ավելի մեծ անախորժություններ պատճառելով։ 



 Պիտակներ
         անտառային հրդեհներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb