Կալիֆորնիայում 2-րդ հզոր երկրաշարժն է տեղի ունեցել

Աշխարհ 06.07.2019   11:53   187
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երեկ երեկոյան Հարավային Կալիֆորնիայում տեղի է ունեցել 7,1 մագնիտուդով հերթական երկրաշարժը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2 օր առաջ էլ Կալիֆորնիայում 6,4 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։ Այն վերջին 20 տարում ամենահզորն էր այս տարածաշրջանում, հայտնում է BBC-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության հայտարարությունը:

Երկրաշարժը վնասել է առանձնատներ, ճանապարհներ: Երկրորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Լոս Անջելեսից մոտ 240 կմ հյուսիս-արևելք՝ Ռիջքրեսթից 16 կմ հեռավորությամբ: Երկրաշարժի կենտրոնը գտնվում էր 900 մետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են Լաս Վեգասում, Նևադայում, Լոս Անջելեսում, Խաղաղ օվկիանոսի ափի մի շարք բնակավայրերում: Ռիջքրեսթի շրջանում արձանագրվել է 100 հետցնցում։ Փորձագետները զգուշացնում են, որ դրանց թիվը կարող է մեծանալ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         երկրաշարժ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon