Կալիֆորնիան կարգելելի բենզինով մեքենաները

Աշխարհ 25.09.2020   12:10   51

amerikayidzayn.com-ի փոխանցմամբ՝ Կալիֆորնիան արգելելու է բենզինով աշխատող նոր մարդատար մեքենաների և բեռնատարների վաճառքը 2035 թվականից սկսած՝ էլեկտրական մեքենաների անցնելու և գազերի արտանետումները կրճատելու նպատակով, հայտարարել է նահանգապետ Գեվին Նյուսոմը:

«Կլիմայի փոփոխության դեմ պայքարելուն ուղղված սա մեր նահանգի կողմից մեծ ազդեցություն ունեցող քայլ է: Տասնամյակներ շարունակ մենք թույլ ենք տվել մեքենաներին աղտոտել այն օդը, որը շնչում են մեր երեխաներն ու ընտանիքները: Մեր ժողովուրդն արժանի է ունենալու այնպիսի մեքենա, որը երեխաների մոտ ասթմա չի առաջացնի...

Մեքենաները չպետք է հալեցնեն սառցադաշտերը կամ բարձրացնեն ծովի մակարդակը` վտանգելով մեր լողափերը և առափնյա շրջանները»,-ասել է նահանգապետը: 



 Պիտակներ
         բենզինով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb