Կալանքը կարող է Էդգար Մալաքյանի կարիերայի վերջը տալ. փաստաբան

Սպորտ 05.09.2020   11:44   73

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

 Մալաքյանի փաստաբան Գոռ Միքայելյանը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց, որ դատարանի որոշումը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարանում։ 

Միքայելյանը նշում է՝ արդյոք այդ խոչընդոտելու հավանականությունն այնքան մեծ էր, որ կարելի՞ էր ֆուտբոլիստի կարիերային վերջ տալ․ «Մեկամյսա կալանքը կարող է ֆուտբոլիստի համար ճակատրագրական լինել։ Հայաստանն էլ այնքան ֆուտբոլիստ չուներ, որ կարող էր այս ենթադրյալ հանգամանքի համար կալանքի տակ վերցնել»։

Քննիչը ներկայացրել է օրենսգրքով նախատեսված կալանավորելու գրեթե բոլոր հիմքերը. կթաքնվի քննությունից, կխոչընդոտի քննությանը, նոր հանցանք կկատարի, կխուսափի պատժից ու պատասխանատվությունից։ Դատարանը բոլորի հիմքերից համարել է, որ առկա է քննությանը խոչընդոտելը։ Դատարանն էլ այդ հիմքն այնքան էլ մեծ չի համարել, այդ պատճառով կալանքի ժամկետը սահմանել է մեկ ամիս»։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։



 Պիտակներ
         Էդգար Մալաքյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb